Աշխարհ

31.10.2015 11:54


«Բորուսիա»–ն արտագնա հանդիպում կանցկացնի «Վերդեր»–ի հետ

«Բորուսիա»–ն արտագնա հանդիպում կանցկացնի «Վերդեր»–ի հետ

Գերմանիայի առաջնության 11–րդ տուրի շրջանակներում այսօր կկայանա «Վերդեր»–«Բորուսիա» հանդիպումը։

Ներկա դրությամբ՝ թիմերը գտնվում են մրցաշարային աղյուսակի տարբեր բևեռներում. բրեմենյան ակումբը զբաղեցնում է 14–րդ տեղը՝ հավաքած 10 միավորով, իսկ դորտմունդցիները 2–րդն են՝ ունենալով 23 միավոր, բայց «Բավարիա»–ից հետ մնալով արդեն 7 միավորով։

Նախորդ մրցափուլում «Վերդեր»–ն արտագնա հանդիպմանը հաղթանակ տոնեց «Մայնց»–ի նկատմամբ՝ 3:1 հաշվով։ Հաղթանակը նրան հնարավորություն է տվել կասեցնել 5 պարտությունից բաղկացած շարքը։

Ինչ վերաբերում է «Բուրուսիա»–ին, ապա Բունդեսլիգայի նախորդ մրցափուլում այն սեփական դաշտում հաղթեց «Աուգսբուրգ»–ին 5:1 հաշվով, իսկ չորեքշաբթի օրը Գերմանիայի գավաթի 1/16–ի շրջանակում ջախջախեց «Պադերբորն»–ին՝ 7:1։

Գերմանիայի առաջնությունում «Բորուսիա»–ի և «Վերդեր»–ի անհատական հանդիպումների վիճակագրությունը խոսում է դորտմունդցիների օգտին. Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթել է բրեմենցիների հետ վերջին 8 հանդիպումներից 7–ում։

Այսօրվա խաղի մեկնարկը՝ երևանյան ժամանակով 18:30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը