Լրահոս

02.11.2015 20:43


Զենք-զինամթերք՝ Եռաբլուր պանթեոնի մերձակայքից

Զենք-զինամթերք՝ Եռաբլուր պանթեոնի մերձակայքից

Նոյեմբերի 1-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Եռաբլուր պանթեոնի մերձակայքում զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների Եռաբլուր հուշահամալիրի մուտքից 150 մետր հեռավորության վրա, ծառի տակ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է պայթուցիչ, «Ջ-1» տիպի նռնակ, ծխագլանակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 90 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվել է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը