Լրահոս

02.11.2015 17:25


ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

Նոյեմբերի 2-ին, ժամը 14.42-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ երկաթյա խաչի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 SO 963 պետհամարանիշի (վարորդ Ա. Հ. 1981 թ. ծնված) և «ԿամԱԶ» մակնիշի 18 UL 535 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Վ.) ավտոմեքենաներն, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Հ.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ–փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը