Քաղաքական

02.11.2015 17:50


Վալենտինա Մատվիենկո. «ԼՂ հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաձգձգվածն է»

Վալենտինա Մատվիենկո. «ԼՂ հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաձգձգվածն է»

Հայաստանում այցով գտնվող ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաձգձգվածն է. 30 տարի է, չի լուծվում:

Նա նշել է, որ այս հակամարտությունը կողմերից որևէ մեկին ոչ մի լավ բան չի տալիս՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ հումանիտար տեսանկյունից:

–ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասում լարվածության մշտական օջախ է,-ասել է նա:

Միաժամանակ, Մատվիենկոն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը