Լրահոս

03.11.2015 08:02


Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 7 զոհ, 42 տուժած (լրացված, տեսանյութ)

Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 7 զոհ, 42 տուժած (լրացված, տեսանյութ)

Նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների ժամը 07.00-ի դրությամբ կա 7 զոհ և 42 տուժած:

Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ–ը։

«Գազետա»–ն էլ նշում է, որ ըստ վթարի պատճառների վարկածներից մեկի՝ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին։ Չի բացառվում նաև տեխնիկական անսարքությունը։

Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։ Վարորդը չի տուժել։

Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 59 ուղևոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը