Աշխարհ

03.11.2015 10:35


Օբամա. «ԱՄՆ ռազմական մասնագետները չեն մասնակցի Սիրիայի ցամաքային գործողությանը»

Օբամա. «ԱՄՆ ռազմական մասնագետները չեն մասնակցի Սիրիայի ցամաքային գործողությանը»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիա ուղարկված ամերիկացի ռազմական հատուկ ստորաբաժանումների խորհրդականները չեն մասնակցի ցամաքային գործողությանը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նա հավելել է, որ «ԱՄՆ ռազմական մասնագետների նպատակն են վարժանքները, խորհրդակցությունները և օգնության տրամադրումն այն ուժերին, որոնք պայքար են մղում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ»։ Ըստ Օբամայի՝ դեմառդեմ ցամաքային գործողությունը, որն իրականացվել է Իրաքում, չի լուծի սիրիական խնդիրը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հաղորդել էր, որ ԱՄՆ–ը Սիրիա զինվորականներ ուղարկելու դեպքում ծրագրում է համաձայնեցնել իր գործողությունները ՌԴ հետ, որը սեպտեմբերի վերջից ավիահարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորումների դիրքերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը