Լրահոս

30.09.2010 13:55


ՕԵԿ–ից դուրս եկածը հույսը կապում է ՕԵԿ–ականների հետ

ՕԵԿ–ից դուրս եկածը հույսը կապում է ՕԵԿ–ականների հետ

-Այսօր սկզբունքորեն օրենսդրությունը լեզվի դեմ է,-«Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարել է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը՝ նշելով, որ շատ դեպքերում գործող անկատար օրենսդրությունը Լեզվի պետական տեսչության գործունեության համար խոչընդոտ է դառնում։ Այդ է պատճառը, որ Լեզվի պետական տեսչությունը մի շարք օրենքներում հստակեցումներ և ճշգրտումներ կատարելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ։

ՀՀ ԱԺ ներկայացված օրենսդրական այդ նախաձեռնության ընդունման հարցում նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանը որքանո՞վ է իր հույսը կապում ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված, կրկին նախկին ՕԵԿ-ական, Սամվել Բալասանյանի աջակցության հետ։ «7օր»-ի  այս հարցին Ս. Երիցյանը պատասխանել է.

-Յուրաքանրչյուր պատգամավոր իր նպաստը պետք է բերի այս օրենքի ընդունմանը՝ սկսած ԱԺ նախագահից մինչև պատգամավորները։ Սա այն օրենքն է, որի նկատմամբ հոգատար կամ շահագրգիռ վերաբերմունք յուրաքանչյուր պատգամավոր պետք է ունենա։ Ես հույսեր եմ կապում մեր բոլոր պատգամավորների հետ՝ այդ թվում և «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը