Լրահոս

04.11.2015 16:33


Հարավային Սուդանում վթարված Ան-12 ինքնաթիռում հայեր են եղել (տեսանյութ)

Հարավային Սուդանում վթարված Ան-12 ինքնաթիռում հայեր են եղել (տեսանյութ)

Հարավային Սուդանում վթարի ենթարկված «Allied Services Limited» ընկերությանը պատկանող Ան-12 ինքնաթիռում 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։ Ինչպես նշում է «Lifenews»-ը, Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը տեղական ԶԼՄ-ին հայտնել է, որ անձնակազմի անդամներից 5–ը եղել է հայ, մեկը՝ ռուս: Ավելի քան 40 մարդ է զոհվել։ Ուղևորներից 3–ը փրկվել է, այդ թվում՝ մեկ երեխա: Զոհվածների թվում ոչ միայն ուղևորներն են և անձնակազմի անդամները, այլև ինքնաթիռի ընկած հատվածում գտնվող մարդիկ։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հաստատել են, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։

Համացանցում է հայտնվել Հարավային Սուդանում Ան-12–ի ընկնելու պահի տեսանյութը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը