Աշխարհ

05.11.2015 10:55


Սիրիայում ավիահարվածների համար ՌԴ–ն ծախսում է օրական 2-4 մլն դոլար

Սիրիայում ավիահարվածների համար ՌԴ–ն ծախսում է օրական 2-4 մլն դոլար

ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական Էն Փաթերսոնը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ավիահարվածներ հասցնելու նպատակով ԱՄՆ-ն ամեն օր ծախսում է մոտ 8 մլն դոլար:

Իսկ ահա Ռուսաստանի ծախսերը` Սիրիայում ավիահարվածներ հասցնելու համար, կազմում են օրական 2-4 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Газета»-ն, հայտնել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: Պատասխանելով հարցին` ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդ դեպքում ավելի քիչ ավիահարվածներ հասցնում Սիրիայում, Փաթերսոնը հայտնել է, որ «այդ թիվը ներառում է նաև Իրաքը»:

«Դե, համ էլ մենք ռուս չենք, մենք այլ չափանիշներ ունենք»,-ավելացրեց Փաթերսոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը