Աշխարհ

05.11.2015 11:25


Ինգուշեթիայում 3,5 տոննա հզորությամբ պայթուցիկ է հայտաբերվել ահաբեկիչների մոտ (տեսանյութ)

Ինգուշեթիայում 3,5 տոննա հզորությամբ պայթուցիկ է հայտաբերվել ահաբեկիչների մոտ (տեսանյութ)

Ինգուշեթիայի ուժայիններն ինքնաշեն պայթուցիկ սարքեր են ոչնչացրել, որոնք հայտնաբերվել են հանրապետության Մալգոբեքյան և Նազրանովյան շրջանների սահմանում գտնվող զինյալների պահոցում: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, պայթուցիկ սարքերը, որոնք նախատեսված էին Ինգուշեթիայի տարածքում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, պատկանում էին խոշոր ահաբեկչական խմբավորմանը, որի ղեկավարը նախօրեին ոչնչացվել է:

Ըստ աղբյուրի` ամենախոշոր պայթուցիկ սարքի հզորությունը կազմում էր 3,5 տոննա, ինչը բավական է մոտ 10 բարձրահարկ շենք ոչնչացնելու համար: Սակայն օպերատիվ աշխատողների գործողությունների արդյունքում հաջողվել է չեզոքացնել խմբավորման անդամներին և ոչնչացնել պայթուցիկ սարքերը: Նշվում է, որ ձերբակալվել են նաև զինյալների հանցակիցները: Նրանցից ոմանք համագործակցում են քննիչների հետ, և հենց դրա շնորհիվ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հաջողվել է հայտնաբերել պայթուցիկ սարքերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը