Աշխարհ

06.11.2015 09:35


ՌԴ ՌՏՈւ–ն Սիրիայում մեքենաների ականապատման գործարան է ոչնչացրել (տեսանյութ)

ՌԴ ՌՏՈւ–ն Սիրիայում մեքենաների ականապատման գործարան է ոչնչացրել (տեսանյութ)

ՌԴ ՊՆ–ն մի շարք տեսանյութեր է հրապարակել, որոնցում պատկերված են ՌԴ ՌՏՈւ–ի հերթական ավիահարվածները Սիրիայում։ Դրանցում ցուցադրված է նաև ահաբեկիչների տեխնիկայի շարասյան, ճամբարի, հենակետի և զինյալների վերահսկողության տակ գտնվող կամրջի ոչնչացումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Տեսանյութերից մեկում արձանագրված է Հալեպում զինյալների գործարանի պայթեցումը, որտեղ ահաբեկիչներն ականապատում էին իրենց մեքենաները։

Երկրորդում պատկերված են կրկին Հալեպում ՌԴ ավիացիայի հարվածները, այս անգամ՝ ահաբեկիչների բազային ճամբարներից մեկին։

Տեսանյութերից 2–ը նկարահանված է Լաթաքիայում. դրանցից մեկում պատկերված է զինյալների զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկայի շարասյան ոչնչացումը, մյուսում՝ ամրացված հենակետի խոցումը։

Վերջին տեսանյութում ցուցադրված է ճշգրիտ ավիահարվածով Ռաքքա բնակավայրի մոտ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող կամրջի պայթեցումը։

«Անցած երկու օրվա ընթացքում ՌԴ ավիախմբի ինքնաթիռները Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրականացրել են 81 ռազմական թռիչք՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների 263 օբյեկտի Հալեպում, Դամասկոսում, Դեյր–Էզ–Զորում, Իդլիբում, Լաթաքիայում, Ռաքքայում, Համայում և Հոմսում»,–ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Բարձրասիտճան զինվորականի խոսքերով՝ մարտական հանձնարարությունները կատարելուց հետո բոլոր ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են Հմեյմիմի բազա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը