Քաղաքական

06.11.2015 12:02


Ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծված ռուսական բեռնատար մեքենան (լուսանկարներ)

Ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծված ռուսական բեռնատար մեքենան (լուսանկարներ)

Ինչպես հայտնել էինք, նախօրեին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծվել էր բեռնատար մեքենա։

Գնդակոծման արդյունքում վնասվել էին մեքենայի անիվները և շարժիչը:

«Interfax»-ն էլ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի գնդակոծությունից տուժած բեռնատար մեքենան պատկանում է Ռուսաստանի քաղաքացու՝ Վլադիկավկազից:

Քիչ առաջ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գնդակոծված բեռնատարի լուսանկարները՝ գրելով. «Անցած օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծված ռուսական բեռնատար մեքենան՝ վնասված անվադողերով և շարժիչով, որը դեռևս գտնվում է նույն տեղում»։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը