Աշխարհ

08.11.2015 13:19


Ռուսաստանը բանակցություններ է վարում Եգիպտոսում ՀՕՊ համակարգեր տեղակայելու մասին

Ռուսաստանը բանակցություններ է վարում Եգիպտոսում ՀՕՊ համակարգեր տեղակայելու մասին

Ռուսաստանը եգիպտական կողմի հետ բանակցություններ է վարում հակաօդային պաշտպանության «Антей-2500» և «Бук» համակարգեր տեղակայելու մասին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ին։

Ինչպես նշել է «Ростех» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, ռուսական ՀՕՊ համակարգերը պահանջարկ ունեն մերձավորարևելյան տարածաշրջանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ իշխանությունները որոշում են կայացրել առաջարկել Եգիպտոսին «Միստրալ»–ի համար ուղղաթիռները, եթեԿահիրեն համաձայնի դրանք գնել Ֆրանսիայից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը