Աշխարհ

09.11.2015 17:48


Եգիպտոսում ստուգում են А321–ի զբոսաշրջիկների հյուրանոցների անձնակազմերին

Եգիպտոսում ստուգում են А321–ի զբոսաշրջիկների հյուրանոցների անձնակազմերին

Եգիպտացի իրավապահ մարմինները սկսել են այն հյուրանոցների աշխատակիցների ստուգումը, որտեղ իջևանել էին հոկտեմբերի 31–ին վթարված ռուսական А321–ի զբոսաշրջիկները։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

Մասնավորապես, մանրակրկիտ ստուգվում են այն աշխատակիցները, որոնք հասանելիություն ունեին այցելուների սենյակներ. նրանցից են, օրինակ, հավաքարարները և անձնակազմի սպասարկող մյուս անդամները։

Երկրի դատախազությունն արդեն լսել է 30 աշխատակցի վկայությունները, այդ թվում՝ Շարմ–էլ–Շեյխի օդանավակայանի։ Հարցվել են նաև «EgyptAir» ավիաընկերության աշխատակիցները։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ–ն հայտնել էր, որ Բրիտանիայի տրամադրության տակ տվյալներ կան А321–ի կործանմանն «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի մասնակցության մասին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31–ին Շարմ–էլ–Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող, «Կոգալիմավիա» ընկերության «Airbus A321» ինքնաթիռն ավիավթարի է ենթարկվել Սինայական թերակղզում, որի հետևանքով մահացել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը