Քաղաքական

10.11.2015 12:16


102-րդ ռազմաբազայի գումարտակների հրամանատարները վարժանքներ են իրականացնում

102-րդ ռազմաբազայի գումարտակների հրամանատարները վարժանքներ են իրականացնում

Ձմեռային ուսումնական փուլին ընդառաջ՝ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում վարժանքներ են իրականացնում Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի գումարտակների հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Վարժանքներում ընդգրկված է ավելի քան 400 սպա։ Ինչպես նշում է «razm.info»–ն, այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վարժանքներից առաջ մասնակիցների համար սեմինարներ և դասախոսություններ են կազմակերպվել։ Գործնական պարապմունքների ժամանակ սպաները ծանոթանալու են կապի, հետախուզության նոր միջոցների, ինչպես նաև 2014-2015 թթ. ռազմաբազայի սպառազինությունը համալրած «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի համակարգերի հետ։ Վարժանքների ժամանակ ուշադրություն է դարձվելու նաև ծառայության անվտանգ կազմակերպմանը, ինչպես նաև ենթակաների հետ անհատական աշխատանքի մեթոդների ուսումնասիրմանը։

Վարժանքը եզրափակվելու է մարտական պատրաստությունում սպաների մրցմամբ։ Հաղթողը կդառնա ռուսաստանյան ռազմաբազայի գումարտակի լավագույն հրամանատար։

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը