Քաղաքական

10.11.2015 22:03


ԱՄՆ դեսպան. «ԼՂ–ի կարգավորման հարցում արդյունքի չհասնելը միջնորդների մեղքը չէ»

ԱՄՆ դեսպան. «ԼՂ–ի կարգավորման հարցում արդյունքի չհասնելը միջնորդների մեղքը չէ»

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ վերջին 25 տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արդյունքի չհասնելը միջնորդների մեղքը չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այդ հակամարտության միակ լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով է։

–Ինչը բոլոր կողմերից քաղաքական կամք է պահանջում: Միջնորդները աշխատում են ապահովել այն հարթակը, որը քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավորություն կտա առաջ շարժվել,–նշել է դեսպանը։

Նա նաև հայտնել է ԱՄՆ կառավարությունը մտահոգությունը սահմանին բռնությունների դեպքերի ավելացմամբ և ընդգծել, որ դա անընդունելի է.

–Չի կարող այսպես շարունակվել: Կողմերի մոտ քաղաքական կամք պետք է ձևավորի, որ խնդիրը կարգավորվի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերություններին, դեսպանն անկեղծացել է, որ ներկա դրությամբ իրենք քաղաքական կտրուկ տարաձայնություններ ունեն՝ հատկապես Ուկրաինայի ու Սիրիայի հարցով:

–Բայց և ԱՄՆ-ն ՌԴ–ի հետ համագործակցության ընդհանուր եզրեր է գտել Իրանի միջուկային ծրագրի հարցում, ԵԱՀԿ ՄԽ գործընթացի շրջանակներում,–նշել է Միլսը՝ հիշեցնելով պետքարտուղարի օգնական Նուլանդի խոսքերը, որ Վաշինգտոնը չի ցանկանում է տեսնել թույլ Ռուսաստան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը