Աշխարհ

11.11.2015 09:55


ԱՄՆ–ը խոստացել է պարգևատրել «Աշ–Շաբաբի» առաջնորդների մասին տեղեկատվություն հայտնողներին

ԱՄՆ–ը խոստացել է պարգևատրել «Աշ–Շաբաբի» առաջնորդների մասին տեղեկատվություն հայտնողներին

ԱՄՆ պետքարտուղարության կայքում նշվում է, որ այն անձինք, ովքեր տեղեկատվություն կհաղորդեն սոմալիական «Աշ–Շաբաբ» ահաբեկչական խմբավորման առաջնորդների մասին, կպարգևատրվեն։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հավանություն է տվել 6 մլն դոլար տալ Աբու Ուբայդի գտնվելու վայրը հայտնողին, 5 մլն դոլար՝ Մահադ Քարաթի, Մաալիմ Դաուդի և Հասան Աֆհուի, մինչև 3 մլն դոլար՝ Մաալիմ Սալմանի և Ահմեդ Իման Ալիի մասին տեղեկատվության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը