Լրահոս

11.11.2015 14:25


Դատավորների թիվն ավելացնում են

Դատավորների թիվն ավելացնում են

Կառավարությունն առաջարկում է երկուսով ավելացնել դատավորների թիվը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությամբ:

2008-ից հետո 216 դատավորի թիվն ավելացել է 10–ով՝ վարչական դատարանի համար: Միջազգային չափորոշիչի համաձայն՝ 100 հազար բնակչի հաշվարկով նախատեսվում է 21 դատավոր: 100 հազար մարդու համար Հայաստանում 6.7 դատավոր է հասնում։ Մենք բավական հեռու ենք միջին եվրոպական չափանիշից,-ասել է փոխնախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը