Աշխարհ

11.11.2015 21:19


ՌԴ ՌՏՈւ օդաչուները Սիրիայում ամեն թռիչքի ժամանակ միջինում 3 նշանակետ են ոչնչացնում (տեսանյութ)

ՌԴ ՌՏՈւ օդաչուները Սիրիայում ամեն թռիչքի ժամանակ միջինում 3 նշանակետ են ոչնչացնում (տեսանյութ)

ՌԴ նախագահի վարչակազմի նախագահ Սերգեյ Իվանովն ընդգծել է, որ Սիրիայում Ռուսաստանի ՌՏՈւ գործողությունների ժամկետները դեռ հստակեցված չեն. դա կախված կլինի Սիրիայի բանակի գրոհների հաջողությունից։ Այս մասին հայտնում է «RT»–ն։

Նշվում է, որ վերջին օրերին ՌԴ ՌՏՈՒ–ի մարտական թռիչքների քանակը Սիրիայում նվազել է։ Զինվորականների խոսքով՝ այժմ հիմնական ուշադրությունը դարձվում է ահաբեկիչների հրամանատարական կետերը, նրանց պահեստները և թաքստոցները փնտրելու վրա։ Այդ նպատակով օգտագործվում են հետախույզ ինքնաթիռներ, արբանյակներ և անօդաչուներ։

Միաժամանակ, ոչնչացված նշանակետերի թիվն ավելացել է։ Ռուս օդաչուներին հաջողվում է միջինում 3 նշանակետ ոչնչացնել մեկ թռիչքի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը