Լրահոս

12.11.2015 08:42


Հրդեհ Կոտայքում և Վանաձորում

Հրդեհ Կոտայքում և Վանաձորում

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 03.02-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում, ներսում ավտոմեքենա կա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.22-ին, մարվել՝ 03.45-ին:

Ավտոտնակում (3 քմ) այրվել են ավտոպահեստամասերի փայտյա արկղեր և ներսում կայանված «Մերսեդես» մակնիշի 22 RR 303 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 21.55-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է շինության տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.13-ին, մարվել՝ 00.52-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ), փայտյա առաստաղը (մոտ 100 քմ), փայտյա հատակը (մոտ 100 քմ) և 3 փայտյա դուռ:

Այս խորագրի վերջին նյութերը