Լրահոս

12.11.2015 09:15


Ծառերն ընկել են ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի

Ծառերն ընկել են ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 03.08-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ Հայ-բելառուսական առևտրի կենտրոնի մոտակայքում, ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են ավտոճանապարհի երթևեկելի հատված և խոչնդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդու ծառն ընկել է Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածի 11-րդ կմ-ին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ավտոճանապարհից:

***

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 03.04-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բարդու ծառն ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդու ծառն ընկել է Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածի 11-րդ կմ-ին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհից:

Այս խորագրի վերջին նյութերը