Աշխարհ

14.11.2015 17:47


Փարիզում նոր պայթյուններ են որոտացել (ուղիղ միացում)

Փարիզում նոր պայթյուններ են որոտացել (ուղիղ միացում)

Փարիզում նոյեմբերի 13–ին տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից 12 ժամ անց կրկին պայթյուններ են հնչել Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձաններում։ Լսվում են նաև կրակոցների ձայներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Բանյոլեի շրջանում ուղղաթիռներ են օդ բարձրացել, ոստիկանական մեքենաներով հետապնդել են առնվազն երեք կասկածյալի: Զինված ուղևորներով ավտոմեքենան շարժվել է դեպի Փարիզի կենտրոն։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից։
Նշենք, որ գիշերը տեղի ունեցած 6 ահաբեկչություններից տուժածների թիվն արդեն հասել է 300–ի, որոնցից 80–ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։ Զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, 128 է, ոչ պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 150 մարդ։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը