Աշխարհ

15.11.2015 15:28


Ֆրանսիայում վթարի ենթարկված արագընթաց գնացքում երեխաներ էլ են եղել

Ֆրանսիայում վթարի ենթարկված արագընթաց գնացքում երեխաներ էլ են եղել

Արագընթաց գնացքում, որը Ֆրանսիայում շաբաթ օրը կամուրջից ընկել էր գետը, նաև մի քանի երեխաներ են եղել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի երկաթգծային վարչությանը։

Ներկա դրությամբ դեռևս պարզված չէ՝ երեխաները զոհվածների թվում կա՞ն։

Հիշեցնենք, որ գնացքը վթարի էր ենթարկվել Փարիզ–Ստրասբուրգ ճանապարհին։ Նաև հրդեհ էր բռնկվել։ Գնացքում պետք է միայն տեխնիկական աշխատակիցները գտնվեին, քանի որ փորձարկում էր կատարվում, սակայն պարզվել է, որ նրանցից ոմանք, խախտելով կարգը, իրենց հետ նաև ընտանիքի անդամներին են վերցրած եղել։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 10, վնասվածք ստացել՝ 37 մարդ։ Հինգը համարվում է անհետ կորած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը