Լրահոս

15.11.2015 21:18


Ավտովթար Երևանում. բախվել են մարդատար Газель-ները. կա 8 վիրավոր

Ավտովթար Երևանում. բախվել են մարդատար Газель-ները. կա 8 վիրավոր

Այսօր՝ նոյմեբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Հալաբյան փողոցում թիվ 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Թաթոս Մնացականյանի վարած մարդատար Газель մակնիշի 1402 S համարանիշի և 43-ամյա Արսեն Հակոբյանի վարած մարդատար Газель մակնիշի 1283 S համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Газель-ների ուղևորները օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորները 8 հոգի են և նրանց մեջ կան երեխաներ, ովքեր տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ները սպասարկում են Երևան քաղաքի տրանսպորտի թիվ 12 և 74 երթուղիները:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը