Աշխարհ

15.11.2015 21:24


Օբամա. «Թուրքիան ԻՊ–ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գործընկերն է» (տեսանյութ)

Օբամա. «Թուրքիան ԻՊ–ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գործընկերն է» (տեսանյութ)

G20 գագաթաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանը։

Հանդիպումից հետո Օբաման հայտարարել է, որ արդյունավետ զրույց են ունեցել Էրդողանի հետ։

«Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի գործընկերն է»,–ասել է Օբաման՝ հավելելով, որ ի թիվս այլ հարցերի՝ նաև անդրադարձել են Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականների հարցում Թուրքիայի բեռը թեթևացնելուն։

Էրդողանն էլ նշել է, որ ահաբեկչությունը չունի ազգ, կրոն և հայրենիք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը