Աշխարհ

16.11.2015 09:10


Անթալիայում հանդիպել են Պուտինն ու Մերկելը (տեսանյութ)

Անթալիայում հանդիպել են Պուտինն ու Մերկելը (տեսանյութ)

Անթալիայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Պուտինը Մերկելին առաջարկել է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

Հանդիպումը սկսվել է G20–ի անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային ճաշից անմիջապես հետո։ Նշվում է նաև, որ ճաշը նախատեսված էր 1,5 ժամ, սակայն ձգվել է գրեթե 3 ժամ։

«Այսօր մենք շատ աշխատեցինք, սակայն, թերևս, էլի հարցեր կան, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում»,–ասել է Պուտինը կանցլերին։

Մերկելն էլ շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման համար՝ համաձայնելով, որ հնարավորություն կա քննարկելու տարբեր խնդիրներ։ Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ արդեն ուշ է, և ուրախ է լուսանկարիչների համար, ովքեր հանդիպման արարողակարգային մասից հետո կարող են գնալ քնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը