Աշխարհ

16.11.2015 11:26


Ֆրանսիայի ՌՕՈւ–ն ռմբակոծել է Ռաքքան՝ Սիրիայում ԻՊ մայրաքաղաքը (տեսանյութ)

Ֆրանսիայի ՌՕՈւ–ն ռմբակոծել է Ռաքքան՝ Սիրիայում ԻՊ մայրաքաղաքը (տեսանյութ)

Ֆրանսիայի ՌՕՈւ–ն ռմբակոծության է ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաքքան, որը զինյալներն իրենց մայրաքաղաքն են հռչակել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

Ոչնչացվել են ռազմամթերքի պահեստներ, վարժանքների ճամբար և հրամանատարական կետ, որը, Ֆրանսիայի ՊՆ տվյալներով, նաև կամավորների հավաքագրման կենտրոն էր։ Ընդհանուր առմամբ, 10 ինքնաթիռ 20 ռումբ է նետել Ռաքքա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13–ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների զոհ դարձավ 139 մարդ, վիրավորվեց՝ 300–ից ավելին։ Գրոհների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»։

Հայտնի է, որ ահաբեկչությունների կազմակերպիչներից երկուսը Սիրիայի քաղաքացի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը