Աշխարհ

16.11.2015 12:35


Հանդիպել են Պուտինն ու Էրդողանը

Հանդիպել են Պուտինն ու Էրդողանը

Անթալիայում՝ G20-ի շրջանակներում, տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դռնփակ հանդիպումը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է «Թուրքական հոսքի» հարցը, և պայմանավորվել են կառավարության ձևավորումից հետո շարունակել նախագծի իրագործման շուրջ բանակցությունները:

«Ժամկետների առումով բոլորը հասկանում են, որ որքան շուտ, այնքան լավ»,–հավելել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը