Աշխարհ

16.11.2015 13:41


Պուտին և Քեմերոն. «Ստիպված ենք միավորել ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում» (տեսանյութ)

Պուտին և Քեմերոն. «Ստիպված ենք միավորել ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում» (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարում համաձայնեցված գործելու անհրաժեշտության մասին։

«Ողբերգական վերջին իրադարձությունները Ֆրանսիայում խոսում են այն մասին, որ մենք ստիպված ենք, և վաղուց ժամանակն էր այդ չարիքի դեմ պայքարում միավորել մեր ջանքերը»,–ասել է Պուտինը Քեմերոնի հետ հանդիպմանը G20–ի շրջանակներում։

Քեմերոնը համաձայնել է Պուտինի հետ, որ պետք է միավորել ջանքերը՝ պայքարելու ահաբեկչության դեմ։

Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել էր, որ իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի, որպեսզի Մեծ Բրիտանիան մասնակցի Սիրիայում ԻՊ դիրքերի ռմբակոծություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը