Աշխարհ

16.11.2015 14:18


Քադիրովը հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ

Քադիրովը հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը Գրոզնիում հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ։ «Լայֆնյուզի» փոխանցմամբ՝ զրույցին մասնակցել են խորհրդարանի անդամներ, քաղաքական, կրոնական, հասարակական գործիչներ, որոնք Ազգային հաշտեցման կոմիտեի անդամներն են։

Քադիրովը նշել է, որ հաշտեցման համար Սիրիայի ժողովուրդը պետք է համախմբվի՝ հույս չդնելով դրսի օգնության վրա։

Չեչեն ղեկավարը շեշտել է՝ ԱՄՆ–ը և արևմտյան մյուս պետությունները միայն նպաստում են հակամարտության երկարացմանը։

Քադիրովը նաև նշել է, որ ԻԼԻՊ–ի շարքերում կռվող երիտասարդ չեչենները չեն ներկայացնում ամբողջ ազգը և որևէ կապ չունեն չեչեն ժողովրդի հետ։

Սիրիական պատվիրակության ներկայացուցիչներն էլ ընդգծել են, որ Դասմակոսը միշտ էլ եղել է Մոսկվայի ռազմավարական գործընկերը, և հիմա Սիրիայի ժողովուրդը ձգտում է ստանալ նրա աջակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը