Աշխարհ

16.11.2015 19:41


«Charlie Hebdo»–ն ծաղրանկար է հրապարակել Փարիզի ահաբեկչությունների վերաբերյալ (լուսանկար)

«Charlie Hebdo»–ն ծաղրանկար է հրապարակել Փարիզի ահաբեկչությունների վերաբերյալ (լուսանկար)

«Charlie Hebdo» պարբերականի խմբագրի հոդվածը հրապարակվել է Փարիզի ահաբեկչությունների վերաբերյալ ծաղրանկարով։ Այս մասին հայտնում է «gazeta»–ն։

Հոդվածը հրապարակվել է պարբերականի կայքում և նվիրված է Նոր հակակապիտալիստական կուսակցության ներկայացուցչի արտահայտություններին՝ ահաբեկչական վերջին դեպքերի հետ կապված։

Ծաղրանկարում պատկերված են ուրվականներ՝ գլխարկներով և բագետներով։ Ծաղրանկարը մակագրված է. «Ֆրանսիացիները վերադառնում են սովորական կյանքի»։

Ավելի վաղ «Charlie Hebdo»–ի խմբագրակազմը հաղորդագրություն էր հրապարակել, որում սատարման խոսքեր էր հնչեցրել ահաբեկչության զոհերի հարազատներին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը