Լրահոս

17.11.2015 11:12


Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ՝ ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը