Աշխարհ

18.11.2015 10:33


ԻԼԻՊ–ը տեսանյութ է հրապարակել՝ նոր ահաբեկչություններով սպառնալով Ֆրանսիային և բոլոր քրիստոնյաներին (տեսանյութ)

ԻԼԻՊ–ը տեսանյութ է հրապարակել՝ նոր ահաբեկչություններով սպառնալով Ֆրանսիային և բոլոր քրիստոնյաներին (տեսանյութ)

Համացանցում ԻԼԻՊ–ի նոր տեսանյութն է տարածվել։ Դրանում զինյալները սպառնում են հերթական ահաբեկչություններն իրականացնել Ֆրանսիայում, եթե վերջինի ինքնաթիռները չդադարեցնեն Սիրիայում մարտական թռիչքները։ Այս մասին հայտնում է «lifenews.ru»–ն։

Տեսանյութում նաև ասվում է, որ ԱՄՆ–ում ևս հանգիստ չի լինի, քանի դեռ այն չկա Մերձավոր Արևելքում։

«Ֆրանսիա, դու կարծում էիր, որ անպատիժ կռմբակոծես ԻՊ–ին և կգրոհես մահմեդականներին, ու նրանք չեն ընդվզի քո դեմ։ Ես շնորհավորում եմ մահմեդականներին այս օրհնված հարձակման կապակցությամբ»,–տեսանյութում ասել է ահաբեկիչներից մեկը։

Մյուսն էլ դիմել է բոլոր քրիստոնյաներին, այդ թվում՝ Ֆրանսիայի, և հայտարարել՝ հանգստություն չեն տեսնի, քանի դեռ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները շարունակում են գնդակոծությունները։

Վերջում ահաբեկիչները կոչ են արել իրենց այս սպառնալիքը փոխանցել ԱՄՆ–ին, Եվրամիությանը և ՆԱՏՕ–ին՝ նույնը խոստանալով անել նաև վերջինների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը