Աշխարհ

18.11.2015 23:10


ՌԴ մարտական ինքնաթիռները Սիրիայում որս են սկսել ԻԼԻՊ–ի բենզատարների դեմ. ոչնչացվել է 500–ը (տեսանյութ)

ՌԴ մարտական ինքնաթիռները Սիրիայում որս են սկսել ԻԼԻՊ–ի բենզատարների դեմ. ոչնչացվել է 500–ը (տեսանյութ)

Ռուս զինվորականները նոր մարտավարություն են որդեգրել ԻԼԻՊ–ի դեմ պայքարում։ Մարտական ինքնաթիռները ոչնչացնում են նավթով բեռնված բենզատարները։ Պայթեցվել է ահաբեկիչներին պատկանող ավելի քան 500 բենզատար։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Այս մարտական գործողությունը զգալի վնաս է հասցրել ԻԼԻՊ–ի ֆինանսավորմանը։

Նաև՝ շարունակվում են ահաբեկիչների ենթակառուցվածքների և կենդանի ուժի ուղղությամբ հասցվող ավիահարվածները։

Արդեն 2–րդ օրն է՝ զանգվածաբար ռմբակոծվում են ԻԼԻՊ–ի դիրքերը. մարտական թռիչքների ինտենսիվությունն ավելացել է մի քանի անգամ։

Նշվում է, որ հենց դրանք են այն ջանքերը, որոնք անհրաժեշտ են դրված նպատակին հասնելու համար՝ «Հատուցում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը