Լրահոս

19.11.2015 16:34


Քննչական խմբի ղեկավարը չարաշահել է լիազորությունները

Քննչական խմբի ղեկավարը չարաշահել է լիազորությունները

ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2005 թվականին չպարզված անձանց կողմից Հրանտ Մ.-ին առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը թաքցնելու նպատակով սպանելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով կազմված քննչական խմբի ղեկավարը չի կատարել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ:

Մասնավորապես՝ քննչական խմբի ղեկավարը չի պարզել կատարված սպանությանն այլ անձանց մասնակցությունը, չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, ժամանակին չի իրականացրել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ:

Պաշտոնեական անփութություն կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքիառթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 315-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը