Լրահոս

19.11.2015 16:41


Գերեզմանատնից այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 35-ամյա տղամարդը մահացել է

Գերեզմանատնից այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 35-ամյա տղամարդը մահացել է

2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից՝ ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ ախտորոշմամբ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները։

Դեպքի վայրի զննության ժամանակ «Սիլիկյան» գերեզմանատանը հայտնաբերվել են ածխային գոյացություններ, որոնցից վերցվել են նմուշներ: Հայտնաբերվել է նաև տղամարդու բաճկոն, բջջային հեռախոս, նրա անձնագիրը և զինվորական գրքույկը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը