Լրահոս

07.02.2011 14:32


Բանաստեղծ. «Երկպալատանի խորհրդարանի՝ սփյուռքահայերի համար նախատեսված վերին պալատը կդառնա հերթական ճահճացած կառույցը»

Բանաստեղծ. «Երկպալատանի խորհրդարանի՝ սփյուռքահայերի համար նախատեսված վերին պալատը կդառնա հերթական ճահճացած կառույցը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի վերջերս առաջ քաշած՝ սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավելու համար երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարին՝ բանաստեղծ, ԱՄՆ-ում Արցախի առաջին ներկայացուցիչ Արտեմ Հարությունյանն ասել է, թե իր կարծիքով հարցական է՝ սփյուռքի ներկայացուցիչների համար ստեղծվող այդ կառույցն արդյոք կարդարացնի՞ իրեն, թե՞ ոչ։

-Սփյուռքը կարիք ունի ոչ թե այստե՛ղ կոմիտե ունենալու, այլ Նյու Յորքում, Վաշինգտում և այլ երկրներում։ Եվ պարտադիր չէ, որ այդ կառույցի ներկայացուցիչները հայ լինեն։ Մեզ օգնող, օժանդակող խումբ պետք է լինի։ Ինչպես առաջարկում էր հռչակավոր Փիթեր Բալաքյանը՝ դիմել մարդկանց, ովքեր փողով կլծվեն աշխատանքի,-նշել է նա։

Ըստ Արտեմ Հարությունյանի՝ զուտ անձնական նախաձեռնություններով, սփյուռքահայի դողդոջուն ձայնով հնարավոր չի լինի արդյունքի հասնել։

-Պետք է վիթխարի գումար ներդրվի, և սփյուռքը կարող է ինքն իրեն գումարով ապահովել ու լուրջ գործեր, լոբբիստական աշխատանքներ տանել։ Թե չէ, այստեղ տեղի գործիչները չեն թողնի այն թափով մասնակցել գործընթացներին, ինչ որ պետք է։ Նրանք ավելի լավ է դրսում լինեն։ Այստեղ գալը դառնում է մի տեսակ տուրիստական ճամփորդություն։ Այլապես եթե այստեղ լինի, մենք կունենանք հերթական բյուրոկրատական կառույցը ու կգնանք ճահճացման,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը