Լրահոս

19.11.2015 17:11


Հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի՝ մարմնական վնասվածքներով. հարուցվել է քր. գործ

Հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի՝ մարմնական վնասվածքներով. հարուցվել է քր. գործ

2015թ-ի նոյեմբերի 18-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ գործարանի մոտակայքում հայտնաբերվել է արական սեռի դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան-Գյումրի ավտոճանապարհի ձախ հատվածում՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի վարչական տարածքում, «Աշտարակ Կաթ» գործարանից 2 կմ հեռավորության վրա դեպի ձախ դաշտավայրում՝ խողովակաշարի մոտ, հայտնաբերել տղամարդու դի։ Արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ դեմքի ձախ քունքային, աջ ականջի, որովայնի և թիկունքի հատվածում։ Դիակի ինքնությունը պարզվել է, ով Բյուրական գյուղի բնակիչ է՝ ծնված 1950թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հնարավոր ականատես վկաների, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը