Աշխարհ

20.11.2015 12:04


Երեխաներն ԻՊ շարքերում. Պետերբուրգի բնակչուհու 8–ամյա որդուն տարել են զինյալների մոտ (տեսանյութ)

Երեխաներն ԻՊ շարքերում. Պետերբուրգի բնակչուհու 8–ամյա որդուն տարել են զինյալների մոտ (տեսանյութ)

«Իսլամական պետությունը» շարունակում է ամենաազդու միջոցներին դիմել կամավորներ հավաքագրելու համար։ Միայն պաշտոնական տվյալներով՝ Մերձավոր Արևելքի իսլամական խմբավորումներին է միացել ՌԴ հազար քաղաքացի։ Նշվում է, որ հավաքագրվածների մեծ մասը երիտասարդներ են։ Կան նաև երեխաներ։

«vesti»–ին հայտնի է դարձել մի հրեշավոր պատմություն։ 8–ամյա Էմիրը, նրա քույրերը՝ 5–ամյա Խադիջան և 1,5 տ Յասմինան, ներկայումս ԻՊ վերահսկողության տակ գնտվող տարածքում են։ Երեխաներին այնտեղ է տարել հայրը՝ Ռուստամ Թովսուլթանովը, որ կռվում է ԻՊ շարքերում։

Էմիրի մայրը՝ Պետերբուրգի բնակչուհի, ազգությամբ չեչենուհի Լիզան, չի գտնում իր տեղը. որդուն գողացել է նախկին ամուսինը, երբ փոքրիկը դեռ 2 տարեկան էր։

Ռուստամը դրանից հետո 2 անգամ էլ ամուսնացել է, ունեցել 2 այլ երեխա և տեղափոխվել Գրոզնի։ Այնտեղից էլ մի օր գիշերը թաքուն երեխաների հետ անցել է Թուրքիա, որտեղից էլ՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածք։

Լիզային սպառնացել են սպանել, եթե այդ մասին հայտնի որևէ մեկին, սակայն նա իրեն արդեն մահացած է համարում որդուն կորցնելուց հետո։

«Էմիրին կուղարկեն ահաբեկչության դպրոց, որ հետո գա այստեղ ու մի բան պայթեցնի»,–վստահ է Լիզան։

Նշվում է, որ ԻՊ տարածքներից երեխաներին հանելը գրեթե անհնար է.

«Նրանք «մաքրում են» գյուղերը սիրիացիներից, որոնց փոխարեն ժամանում են զինյալներ՝ իրենց կանանց և երեխաների հետ, որոնց սկսում են պատրաստել արմատական գաղափարներով, որ հետո օգտագործեն՝ ինչպես միս»,–պատմել է ռուս–սիրիական համագործակցության միության համանախագահներից մեկը՝ Վադդահալ ալ–Ջունդին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը