Աշխարհ

20.11.2015 16:03


Մալիի ուժայինները սկսել են «Radisson» հյուրանոցի գրոհը. 80 պատանդ է ազատված (ուղիղ միացում)

Մալիի ուժայինները սկսել են «Radisson» հյուրանոցի գրոհը. 80 պատանդ է ազատված (ուղիղ միացում)

«Իզվեստիայի» փոխանցմամբ՝ Մալիի ուժայինները սկսել են գրոհել «Radisson» հյուրանոցը, որտեղ զինյալներն այսօր 170 մարդու էին պատանդ վերցրել։

Ինչպես հաղորդում է «Al Arabiya»–ն, ներկայումս 80 պատանդ է ազատված։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 9 մարդ, որոնց թվում են նաև մեկ ֆրանսիացի և մալիացի 2 անվտանգության աշխատակից։ Նշվում է, որ պատանդները Թուրքիայի, Ֆրանսիայի և Չինաստանի քաղաքացիներ են։

Ավելի վաղ «Reuters»–ը հայտնել էր, որ ազատ են արձակվել այն պատանդները, ովքեր կարողացել են Ղուրանից հատվածներ ներկայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը