Աշխարհ

20.11.2015 22:08


Մալիում պատանդներն ազատ են արձակվել. զոհերի թիվն աճել է (տեսանյութ)

Մալիում պատանդներն ազատ են արձակվել. զոհերի թիվն աճել է (տեսանյութ)

Մալիի «Radisson Blu» հյուրանոցում պատանդ վերցված բոլոր անձինք ազատ են արձակվել՝ ևս 76 հոգի։ Այս մասին հայտնում է «Sky News Arabia»–ն՝ վկայակոչելով Մալիի անվտանգության նախարարին։

«Russia Today»-ն էլ տեղեկացնում է, որ զոհերի թիվն աճել է։ ՄԱԿ-ի խաղաղապահները հյուրանոցում 27 դի են գտել: Մինչ այդ տեղեկացվում էր 18 զոհվածի մասին:

«Sky News»-ի տեղեկություններով՝ զոհերից 14-ը եվրոպացի է։ Շատ է նաև վիրավորների թիվը։

Տեղեկացվում է նաև, որ ուժայինների գրոհի ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչներից 2–ը։ Ընդհանուր առմամբ, հյուրանոցը գրաված ահաբեկիչները 10-ն էին:

Նշվում է, որ պատանդներին ազատ արձակելուց հետո էլ ահաբեկիչները դեռ շարունակում են մնալ «Radison Blu»–ի վերին հարկերում։ Ուժայինները շարունակում են նրանց չեզոքացնելու օպերացիան։

Հիշեցնենք, որ ահաբեկիչները պատանդ էին վերցրել 170 մարդու։ Նրանցից 80–ին հաջողվել էր ազատ արձակել ավելի վաղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը