Լրահոս

20.11.2015 22:52


«ԲՄՎ»–ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

«ԲՄՎ»–ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

Նոյեմբերի 20-ին, ժամը 19.22-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում՝ (4-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և սահել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի К167 ЕХ 777 рус. պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ 1989թ. ծնված Ռ. Խ.-ն տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը