Լրահոս

21.11.2015 11:35


Այսօր «Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթն է

Այսօր «Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր տեղի է ունենալու «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում. մրցութային «LOVE» խորագիրը կրող երգը կհնչի 11-րդ համարի ներքո:

Մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝

  1. Սերբիա,
  2. Վրաստան,
  3. Սլովենիա,
  4. Իտալիա,
  5. Նիդեռլանդներ,
  6. Ավստրալիա,
  7. Իռլանդիա,
  8. Ռուսաստան,
  9. Մակեդոնիա,
  10. Բելառուս,
  11. Հայաստան,
  12. Ուկրաինա,
  13. Բուլղարիա,
  14. Սան Մարինո,
  15. Մալթա,
  16. Ալբանիա,
  17. Մոնտենեգրո։

Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): Մրցույթը կանցկացվի «Armeec» համերգասրահում, որը կառուցվել է 2011թ-ին, եւ կհյուրընկալի շուրջ 8000 հանդիսականի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը