Լրահոս

21.11.2015 12:12


Վիճաբանության ժամանակ հարվածել է ծանոթուհու դեմքին և գլխին

Վիճաբանության ժամանակ հարվածել է ծանոթուհու դեմքին և գլխին

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 22.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Պոնչիկանոցի» շենքի բակում վիճաբանություն է:
Ոստիկանություն ահազանգած քաղաքացուհին՝ 1955 թ. ծնված Անահիտ Մ.-ն, մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամը 22-ին նշված բակում վիճաբանության ժամանակ իր ծանոթ Հակոբ Հ.-ն ձեռքերով հարվածել է իր դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ:
Ժամը 23-ին Կորյունի փողոցի թիվ 23 հասցեի մոտից 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը