Լրահոս

21.11.2015 14:44


Դրամապանակից հայտնաբերվել է 12 տոպրակներով փաթեթավորված կանեփանման զանգված

Դրամապանակից հայտնաբերվել է 12 տոպրակներով փաթեթավորված կանեփանման զանգված

Նոյեմբերի 20-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն ու ՈԶ թիվ 1033 զորամասի զինծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Մ.-ին, 1990 թ. ծնված Արսեն Օ.-ին, 1992 թ. ծնված Խաչիկ Ե.-ին և 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին: Էդգար Մ.-ի դրամապանակից հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված կանեփանման զանգված՝ 19 գրամ կշռով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը