Աշխարհ

24.11.2015 15:38


Փորձագետ. Су-24–ի խոցումը սադրանք է. Էրդողանը պայքարում է որդու բիզնեսի համար (լուսանկար, տեսանյութ)

Փորձագետ. Су-24–ի խոցումը սադրանք է. Էրդողանը պայքարում է որդու բիզնեսի համար (լուսանկար, տեսանյութ)

ՌԴ փորձագետների կարծիքով այսօր Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական Су-24–ի խոցումը բացահայտում է Սիրիայում Թուրքիայի հետապնդած գաղտնի շահերը և թուրքական իշխանությունների կապն ահաբեկիչների հետ։

«lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ Թուրքիան միտումնավոր խանգարում է Սիրիայում ՌԴ ավիացիայի ռազմական գործողություններին, քանի որ հենց այդ երկրի տարածքով են ԻԼԻՊ–ի զինյալները Թուրքիա էժան նավթ տեղափոխում, իսկ ՌԴ ինքնաթիռները ռմբակոծում են բենզատարների շարասյուները։

Ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովի խոսքերով՝ սիրիական երկնքում ռուսական Су-24 ռմբակոծիչի խոցումը սադրանք է։

«Այլ կերպ դա հնարավոր չէ գնահատել. իրավիճակն աղմկահարույց է և բարդ։ Հարկավոր է պայքարել ԻԼԻՊ–ի դեմ։ Իսկ եթե թուրքերը խոչընդոտում են դրան, դա կհանգեցնի հարաբերությունների սառեցման, ինչն առաջին հերթին կվնասի Թուրքիային»։

Փորձագետը նշել է, որ թուրքական կառավարությունը կարող է նաև չիմանալ ԻԼԻՊ–ի հետ համագործակցող տեղական բոլոր ընկերությունների մասին, սակայն շարունակում է բաց պահել սահմանը՝ հնարավորություն տալով զինյալներին նավթ մատակարարել։

Նշվում, է, որ նավթային այդ բիզնեսում է ներգրավված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդիներից մեկը՝ Բիլալ Էրդողանը։ Հետևաբար, թուրք առաջնորդի ընտանիքը չի ուզում բենզատարներին հասցված ՌԴ ավիահարվածների պատճառով զրկվել իր եկամտի աղբյուրից։

Ավելի վաղ ԶԼՄ–ում լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում Էրդողանի որդին կեցվածք էր ընդունել իսլամականների դաշտային հրամանատարների հետ լուսանկարվելու համար։ Նախնական տեղեկատվությամբ՝ նա բանակցում է ահաբեկիչների հետ։

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ահաբեկիչներն օրական 1.5 մլն դոլար են կորցնում Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի գործողությունների հետևանքով։ Դադարեցված է սև շուկային օրական 60 հազ տ նավթի մատակարարումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը