Լրահոս

25.11.2015 10:31


Արտակարգ իրավիճակ Նորք Մարաշում. վնասազերծել են զինված 10 մարդու

Արտակարգ իրավիճակ Նորք Մարաշում. վնասազերծել են զինված 10 մարդու

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչև ատամները զինված մի քանի անձանց: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսում էին ահաբեկչական գործողություններ կատարել մայրաքաղաքում:

Վնասազերծվածներից 3-ը աղջիկ է, 7-ը՝ տղամարդ. նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը