Լրահոս

26.11.2015 16:15


Պաշտոնեական անփութություն կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Պաշտոնեական անփութություն կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Տավուշի մարզի դատախազի զեկուցագի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունումնախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնի քննիչն իրվարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնիցստացված գրության հիման վրա Արթուր Մ.-ի՝ Դիլիջան քաղաքի Աթաբեկյան փողոցի 18 տանը խուզարկությունկատարելու՝ դատարանի կողմից թույլտվություն ստանալու վերաբերյալ որոշման կատարումը հանձնարարել էոստիկանության Դիլիջանի բաժնին, սակայն մինչ հետաքննության մարմնի կողմից փաստացի խուզարկությունկատարելը, նախորդ օրը քննիչը Արթուր Մ.-ի հարցաքննության ժամանակ պարզելով, որ վերջինս բնակվում էնույն փողոցի 16-րդ տանը, միջոցներ չի ձեռնարկել դատարանի որոշման մեջ նշված հասցեում կատարվողապօրինի խուզարկությունը կանխելու համար:

Բացի այդ, ըստ դատախազի զեկուցագրի՝ ՀՀ ոստիկանութան Դիլիջանի բաժնի հատուկ ծառայությունիրականացնող անձը, դատարանի որոշման հիման վրա հիշյալ փողոցի 18-րդ տան փոխարեն, խախտելովբնակարանի անձեռնմխելիության իրավունքը, խուզարկությունը կատարել է Արթուր Մ.-ին պատկանող նույնփողոցի 16-րդ տանը և հայտնաբերել է զգալի չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և երեք հատ սառըզենք հանդիսացող դանակներ, որպիսիք ենթադրաբար կարող էին հիմք հանդիսանալ վերջինիս քրեականպատասխանատվության ենթարկելու համար, մինչդեռ պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայությաննկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, իրենց պարտականությունները ոչ պատշաճկատարելու արդյունքում հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է՝բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների անթույլատրելիությանպատճառով վերացել է ենթադրյալ հանցանք կատարած Արթուր Մ.-ին քրեական պատասխանատվությանենթարկելու հնարավորությունը:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութությունկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ինմասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը