Աշխարհ

26.11.2015 19:36


Ամանորին Մոսկվան կզարդարվի 100 կմ–ոց արտասովոր փայլերով

Ամանորին Մոսկվան կզարդարվի 100 կմ–ոց արտասովոր փայլերով

Լամպերից պատրաստված արտասովոր փայլեր «կվառվեն» Մոսկվայում միջազգային «Ծննդյան լույսեր» փառատոնի ժամանակ, որը կտևի դեկտեմբերի 18–ից հունվարի 10–ը։

Լուսային կառույցներ կկանգնեցվեն 20 հրապարակում, այդ թվում՝ Պուշկինի, Կուզնեցկու, Տվերսկի։

«rg.ru»–ի փոխանցմամբ՝ լուսային կառույցների համար կօգտագործվեն 100 կմ երկարությամբ փայլեր և 8 հազ դեկորատիվ նյութեր։

Ստոլեշնիկովի նրբանցքն, օրինակ, երկումետրանոց 17 ջահ կզարդարի։ Տվերսկի ծառուղում լուսե թունել կհայտնվի՝ 3,9 մ բարձրությամբ, 100 մ երկարությամբ։

Նշվում է, որ տոնական բոլոր օբյեկտները կհեղինակեն Իտալիայից, Ֆրանսիայից, Կանադայից ժամանած նկարիչներն և բեմազարդարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը