Աշխարհ

28.11.2015 11:42


Պեսկով. «Ռուսաստանը տեղեկություններ ունի նավթային բիզնեսում Էրդողանի որդու հետաքրքրվածության մասին»

Պեսկով. «Ռուսաստանը տեղեկություններ ունի նավթային բիզնեսում Էրդողանի որդու հետաքրքրվածության մասին»

Մոսկվան տեղեկությունների է տիրապետում նավթային բիզնեսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու հետաքրքրվածության մասին։ «РИА Новости»–ն գրում է, որ այս մասին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է «Вести в субботу»–ին տված հարցազրույցում։

«Ես ելնում եմ մեր նախագահի հայտարարություններից։ Իրոք, որոշակի տեղեկություններ կան։ Ես չգիտեմ՝ որքանով են դրանք կոնկրետ, բայց որոշակի հետաքրքրվածություն կա»,–ասել է Պեսկովը։

Նաև հիշեցրել է, որ նոր կառավարությունում էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Էրդողանի փեսան։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հերքել էր «Իսլամական պետության» հետ նավթի առևտրի մասին հայտարարությունները։ Նրա խոսքով՝ դա զրպարտություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը